Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 102 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հունիսի 25-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 224635: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4505 (+0) դեպք, մահվան ևս 1096 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 2611 անձ: Ապաքինվել է 216423 անձ: