Օրեր առաջ Ադրբեջանը ԱԳՆ մակարդակով հայտարարեց, որ սպասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետների այց Ադրբեջան, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներ: Այս տեղեկատվությունն, իսկապես, բավական հետաքրքիր է, և հետաքրքիր է հատկապես այն պատճառով, որ 44-օրյա պատերազմից հետո ամիսներ շարունակ Ադրբեջանն ինքը հրաժարվում էր թույլ տալ միջազգային այս կառույցների մասնագետների այցելություն և համապատասխան աշխատանքներ գրավված տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
Այս ավելի քան յոթ ամիսների ընթացքում հայկական մշակութային ժառանգությունը բացահայտ ոչնչացվում էր, ընդհուպ մինչև մենք ունենք վանքի օրինակ, որ պարզապես անհետ կորսվել է, և այդ ամենից հետո Ալիևը փորձում է հիմա կառուցողականություն բեմադրել՝ փոխարենը ստանալու համար փախստականների հարցով միջազգային աջակցություն: Եվ սա զարմանալի չէ՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում հումանիտար բնույթի հարցերը բավական ճկուն խաղարկում են՝ դարձնելով ընդհուպ մինչև առևտրի առարկա:
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ տեսանյութում.