Եվրամիության երկրները համոզված են, որ Ռուսաստանի գործողություններին (որոնք նրանք համարում են ագրեսիվ) ի պատասխան պատժամիջոցներ կիրառելու գործող քաղաքականությունը, չի գործում, անհրաժեշտ է ավելի արդյունավետ մոտեցում և նախաձեռնողական գործողություններ: Այս մասին այսօր Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի ավարտից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ուրախ եմ, որ մենք դուրս ենք եկել Ռուսաստանի նկատմամբ ռեակտիվ գործողությունների տրամաբանությունից։ «Պատժամիջոցներ՝ ի պատասխան ագրեսիայի» տրամաբանությունն այլևս արդյունավետ չէ, և մենք դրանում արդեն համոզվել ենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ ԵՄ-ին դեռ չի հաջողվել հասնել Ռուսաստանի ուղղվածության փոփոխության:
Մակրոնի խոսքով՝ «ԵՄ երկրները պետք է կենտրոնանան այն հարցերի վրա, թե ինչպես կարելի է զսպել Ռուսաստանի ագրեսիվ վարքագիծը և ինչպես ավելի արդյունավետորեն արձագանքել դրանց»։