Եվրո-2020. Դանիան ու Իտալիան դուրս եկան քառորդ եզրափակիչ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆը մեկնարկեց Ուելս-Դանիա խաղով, որը կայացավ Ամստերդամում: Խաղն ավարտվեց Դանիայի հաղթանակով - 4:0: Դանիան քառորդ եզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Չեխիա զույգի հաղթողի հետ (հունիսի 27):
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի շրջանակներում Իտալիան մրցեց Ավստրիայի դեմ: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Իտալիան օգտագործեց իր առաջին իսկ շանսը եւ հաղթեց 2:1 հաշվով: Իտալիան քառորդ եզրափակիչում կմրցի Բելգիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ: Նրանց հանդիպումը կկայանա հունիսի 27-ին: