ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Իրանի աջակցությունը վայեող ռազմականացված խմբերի կողմից օգտագործվող թիրախներին՝ Իրաքի և Սիրիայի սահմանային շրջանում, ասվում է Պենտագոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ թիրախներն ընտրվել են այն պատճառով, որ դրանք օգտագործում են իրանական աջակցությունը ստացած աշխարհազորայինները, որոնք անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում Իրաքում ԱՄՆ անձնակազմին և օբյեկտներին: