Ստեփանակերտի վերածննդի հրապարակում տեղադրված է արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած հերոսամարտիկների հուշատախտակի լուսանկարների մի մասը տեղափոխել են Ազատամարտիկների պուրակ, հայտնում է News.am-ը:
Արցախյան պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության նախագահ Արմեն Ասրյանի խոսքով, շատերի հարազատները արձագանքել են իրենց հայտարարությանը և լուսանկարներ ուղարկել միության էլեկտրոնային փոստին:
«Սա առաջին հուշատախտակն է, երկրորդ հուշատախտակի համար լուսանկարները պատրաստ են: Մասնագետները խոստացել են, որ և արևին է դիմանալու, և անձրևին»,-ասել է նա:
Միությունը կոչ է անում հյարազատներին լուսանկարներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել 077 26 78 72 հեռախոսահամարի WhatsApp և Viber հավելվածներին: