ԱՄՆ կողմից հասցված օդային հարվածները Սիրիայի և Իրաքի սահմանին գտնվող օբյեկտների վրա հիմնավորված են Միացյալ Նահանգների ներքին օրենսդրությամբ և ինքնապաշտպանության իրավունքով: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, հաղորդում է RT-ն:
«Նախօրեին հայտարարված այս հարձակումների համար մեր ներքին հիմնավորումը ինքնապաշտպանությունն է, Միացյալ Նահանգների և մեր շահերի պաշտպանությունը», - ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ հունիսի 28-ի գիշերը ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի և Իրաքի սահմանի մոտակայքում գտնվող երեք թիրախների ուղղությամբ: