Իրանի ռազմածովային ուժերը չորեքշաբթի առավոտյան զորավարժություններ են սկսել Կասպից ծովում, տեղեկացրել է Fars գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զորավարժություններին մասնակցում են տարբեր տեսակի ռազմանավեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Բացի այդ, զորավարժություննեի ընթացքում կմշակվեն Իրանի զինված ուժերի ռազմածովային հատուկ նշանակության ուժերի գործողությունները։