ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն հայտնել է, որ եթե հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, ապա նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի մասին պետք է ընդհանրապես խոսեն, քանի որ Զելենսկին երկիրը մտցրել է «արտաքին լիակատար վերահսկողության տակ», և խնդիրները լուծվում են Վաշինգտոնում, Բեռլինում և Փարիզում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուկրաինայի կյանքին վերաբերող հիմնական հարցերը լուծվում են ոչ թե Կիևում, այլ Վաշինգտոնում, մասամբ էլ Բեռլինում և Փարիզում։ Եվ ուրեմն ինչի՞ մասին խոսել։ Այնուամենայնիվ ես չեմ հրաժարվում նման հանդիպումներից, պարզապես պետք է հասկանալ ինչի մասին խոսել», - հավելել է Պուտինը։