Ադրբեջանը հետևողական աշխատանք է տանում միջազգային հանրության հետ՝ պատերազմի արդյունքները ամրապնդելու, հետագա գործընթացների համար իր օրակարգը թելադրելու ուղղությամբ:
Բաքվից հնչող հայտարարությունները չպետք է ուշադրությունից դուրս մնան, քանի որ դրանք, ինչպես նաև Հայաստանից դրանց արձագանքը, կամ արձագանքի բացակայությունը դուրս չեն մնալու միջազգային հանրության ուշադրությունից:
Եթե նույնիսկ ընդունենք, որ հետընտրական գործընթացի ներքո դեռևս ձևավորված չէ գործադիր իշխանությունը, ԱԳՆ-ն գլխատված է և այլն: Ապա կա առնվազն մեկ պետական ինստիտուտ, որի վրա ընտրությունները ուղղակիորեն չեն ազդել՝ նախագահը: Եվ նրա լռությունը որևէ կերպ ընկալելի չէ:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի մեկնաբանությունը: