ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը բանաձև ընդունեց Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը և անկախությունը ճանաչելու վերաբերյալ։ Տարիներ առաջ այս փաստը բավական մեծ ոգևորություն կարող էր առաջացնել՝ հաշվի առնելով այն, որ Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու, Արցախի հայության իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ բավական լուրջ աշխատանք էր կատարվում:
Անշուշտ, ամերկյան նահանգի կողմից նման բանաձևի ընդունումն այսօր էլ ողջունելի է և կարող է և պետք է նոր թափ հաղորդի Արցախի միջազգային ճանաչման գորևծընթացին, բայց այդ ամենն այսօր չենք կարող չդիտարկել վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարացումների համատեքստում: