Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադրվում են հրաժարվել շարքային հանդիսականներին Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին թույլ տալուց: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել է The Asahi-ն:
Նշվում է, որ ներկայումս այդ հարցը գտնվում է եզրափակիչ համաձայնեցման փուլում: Միևնույն ժամանակ Խաղեի բացման և փակման արարողություններ կարող են այցելել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները և օտարերկրյա պատվիրակությունների անդամները: Ենթադրվում էր, որ այդ հանդիսականների թիվը կլինի շուրջ 10 հազար, սակայն կազմակերպիչները մտադրվում են կրճատել նաև նրանց թիվը:
Սպասվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի կազմակերպիչների հնգակողմ նիստի արդյունքներով, որը պլանավորված է հուլիսի 8-ին:
Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով, դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ը: Մարտի 20-ին կամակերպիչները վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների: