Ռուսաստանն աջակցել է ԵՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարին

11:45     6 հուլիսի, 2021

Ռուսաստանն աջակցել է ԵՏՄ-ի և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ինդենեզիայի ԱԳՆ ղեկավար Ռետնո Մարսուդիի հետ բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հաստատել ենք հետագայում և առևտուրը դիվերսիֆիկացնելու մտադրությունը, այդ թվում բարձրտեխնոլոգիական արտադրության հարցով մեր համագործակցության ընդլայնման հաշվին: Մենք նշել ենք հեռանկարային ուղղությունները՝ էներգետիկա, նավթ և գազ, տրանսպորտային ենթակառուցվածք, քաղավիացիա, մեքենաշինություն, համակարգչային և հեռուստահաղորդակցական տեխնոլոգիաներ:

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանն ու Ինդոնեզիան մշակում են կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության մասին համատեղ համաձայնագիրը:

Նրա խոսքով՝ կողմերը նաև սերտորեն համագործակցում են միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ԱՍԵԱՆ: 


© armedia.am