Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ՌԴ խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Գյուղի հիվանդանոցի մոտակայքում ռազմական բժիշկները տեղադրել են դաշտային բժշկական կենտրոն՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն տրամադրելու համար, որոնք սպասում էին ռուս ռազմական բժիշկների ժամանմանը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաներն իրենց հերթին ակցիա են իրականացրել. բաժանել սննդի հավաքածուներ, առաջին անհրաժեշտության պարագաներ, տաք հագուստ և մանկական խաղալիքներ բազմազավակ ընտանիքներին, ներքին տեղահանված անձանց և տեղի կարիքավոր բնակիչներին:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում փոխանցվել է յոթ ու կես տոննա բեռ: