Հուլիսի 3-ին Ադրբեջանը ՀայաստանԻՆ վերադարձրեց մեր 15 ռազմագերիներին, դրա դիմաց Հայաստանը Բաքվին տրամադրեց Վարանդայի և Կովկասականի ականապատման քարտեզները:
Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, Հարավային Կովկասի և Վրաստանի հակամարտության հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն ողջունեցին այս քայլը:
Իհարկե գերիների վերադարձը շատ կարևար ու դրական քայլ է՝ անկախ հանգամանքներից: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ռազմագերների վերադարձը Ադրբեջանի բարի կամքի դրսևորում, կամ հումանիտար քայլ չէ, ինչպես փորձում է ներկայացնել Բաքուն: Դա հստակ պարտավորություն է, որը Ադրբեջանը ստանձնել է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությամբ, և որն առ այսօր չի կատարել:
Հայացք վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի անդրադարձը: