Հուլիսի 8-ին 5,4 մագնիուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արևելքում, որտեղ վերջին օրը բարձր սեյսմիկ ակտիվություն է դիտվում: Այդ մասին հաղորդել է կղզու սեյսմիկ ծառայությունը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հուալյան քաղաքից 11,4 կիլոմետր հեռավորության վրա՝ ափային գծում, իսկ օջախն ընկած է եղել 9,6 կիլոմետր խորության վրա: Տատանումներ են զգացվել Հուալյանի, Նանտոուի, Իլանի, Չժանհուայի գավառների տարածքում, ինչպես նաև մի շարք քաղաքներում: Նախօրյակին երեկոյան նույն շրջանում տեղի է ունենցել համանման ուժգնության երկրաշարժ:
Այդ ժամանակից ի վեր այնտեղ գրանցվել են ավելի փոքր մագնիտուդով շուրջ տասնյակ ստորգետնյա ցնցումներ: Տուժածների և վնասի մասին տվյալներ չեն ստացվել: 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտնվում է Արևելյան Ասիայի սեյսմիկորեն առավել ակտիվ գոտիներից մեկում: