Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց առաջիկայում բավականին սուր և զգայուն հարցեր լուծելու անհրաժեշտության մասին:
Ամենայն հավանականությամբ խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին է դրանից բխող բոլոր խնդիրներով չի բացառվում, որ լինեն նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր: Սակայն արդյոք զգայուն և բարդ հարցերի շրջանակը սրանով ավարտվում է:
Վերջին շրջանում Ադրբեջանը սկսել է օրակարգում ակտիվացնել նաև Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը: