Հուլիսի 7-ին Մոսկվայում տեղի ունեցավ Փաշինյան –Պուտին հանդիպումը, որը կարևոր էր հատկապես որոշակի եզրահանգումներ անելու և սպասվող գործընթացների տրամաբանությունը հասկանալու տեսանկյունից: Նախ, ուշագրավ է հանդիպման անցկացման ժամանակացույցը. հիշեցնեմ, որ նոր խորհրդարանը դեռ չի ձևավորվել, չի սկսել աշխատանքները, վարչապետի ընտրություն տեղի չի ունեցել և Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել որպես ժամանակավոր պաշտոնակատար: Այս շտապողականությունն, իհարկե, չի կարող պատահական լինել և վկայում է այն մասին, որ գործընթացներն Հայաստանի շուրջ բավական արագ զարգանում են և սպասելու ժամանակ չկա՝ անգամ երբ խոսքը օրերի կամ շաբաթների մասին է:
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն՝ տեսանյութում.