Ադրբեջանն այսօր մի կողմից Հայաստանին մեղադրում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացից, խաղաղության պայմանագրի կնքումից խուսափելու մեջ, մյուս կողմից Ալիևը հայտարարում է, որ Արցախյան հակամարտությունը կարգավորված է, բայց Ադրբեջանը ամեն պահի պատրաստ է պատերազմի և նույնիսկ պնդում է, որ ադրբեջանցիներն անպայման վերադառնալու են Զանգեզուր, Սևան, Երևան:
Ուշագրավ է նաև այն, որ եթե մինչ այս Ալիևի խոսքերը կարելի էր ընկալել, որպես զենքով այս տարածքները գրավելու սպառնալիք, ապա այժմ Ալիևն արդեն խոսում է այս իբրև թե պատմական տարածքներ ադրբեջանցիների վերադարձի մասին՝ հղվելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության փախստականների վերադարձի կետի վրա:
Դրան զուգահեռ մենք տեսնում ենք թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, թե՛ Արցախում սահմանային միջադեպերի, փոխհրաձգության ակտիվացման, իսկ երեկ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձի մասին:
Այս ամենը, սակայն, որևէ համաչափ արձագանք չի ստանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, միջազգային հանրության կողմից:
«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի անդրադարձը ստորև.