Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որը թույլ կտա ցուցարարների դեմ կիրառել զինվորականներին: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը` հղում կատարելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը:
«Ինքնիշխանության և սահմանդրական կարգի պաշտպանության մասին օրենքներում» փոփոխությունների համաձայն՝ երկրում հնարավոր կլինի արտակարգ դրություն սահմանել զանգվածային անկարգությունների պարագայում:
Ընդ որում նշվում է, որ անկարգությունների թվում են սահմանադրական կարգի բռնի փոփոխության փորձերը, իշխանության զավթումը կամ յուրացումը, զինված բախումները, զանգվածային անկարգությունները, ազգամիջյան և միջկրոնական հակամարտությունները, որոնք ուղեկցվում են բռնությամբ կամ սպառնում են քաղաքացիների կյանքին:
Բելառուսում անկարգությունների դեպքում կարող են կասեցնել ԶԼՄ-ների արտադրանքի թողարկումն ու վաճառքը, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգը, սահմանափակել հասանելիությունն ինտերնետ ռեսուրսներին: