Հույս ունենք, որ մեր կազմակերպությունը կշարունակի ավանդ ներդնել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործում խաղաղ դիվանագիտական միջոցներով։ Բոլոր գործիքները դրա համար կան։ Այս մասին իր ելույթում ասել է Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, փոխանցում է News.am-ը:
«Հաշվի առնելով բարդ իրավիճակը Հարավկովկասյան տարածաշրջանում՝ ղարաբաղյան խնդրի հետագա լուծմանն օժանդակելը պահանջված է։ Գլխավորը իրավիճակի նորմալացումն է տարածաշրջանում, սուր հումանիտար խնդիրների լուծումը և նախադրյալների ստեղծումը տարածաշրջանի կայուն քաղաքական և տնտեսական ապագայի կառուցման համար։ Եվ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները 2020 և 2021թթ. ցույց են տվել այդ ճանապարհը»,- նշել է նա։