Ղարաբաղին միջազգային հումանիտար օգնություն ցուցաբերելու մասին հարցերը քննարկվել են Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպման ժամանակ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
«Առանձնահատուկ ուշադրության են արժանացել միջազգային հումանիտար կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավման խնդիրները Լեռնային Ղարաբաղի շրջանում հրատապ խնդիրների լուծման համատեքստում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխազդեցությունը բազմակողմանի հարթություններում: