Կրեմլում հաստատել են, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Panorama-ն:
«Այո, նման աշխատանքային այց պատրաստվում է: Աշխատանքային այց է, «դիրքորոշումների ճշգրտում»,- ասել է Պոսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին:
Նա հավելել է, որ այցի ընթացքում ինչ-որ փաստաթղթերի ընդունում նախատեսված չէ: