Գերմանիայում կործանարար հեղեղման հետևանքների զոհերի թիվը հասել է առնվազն 164-ի։ Երկրի արևմտյան Կոբլենց քաղաքի (Ռեյնլանդ Փֆալց դաշնային հող) ոստիկանության կողմից այսպիսի տվյալներ են ներկայացվել երկուշաբթի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Միայն Արվայլեր շրջանում (Ռեյնլանդ Փֆալց դաշնային հող) տարերքի զոհերի թիվը հասել է 117-ի։ Ընդ որում, ինչպես հավաստիացրել են իրավապահ մարմինները, ներկայում հայտնի է 749 տուժածի մասին։
Անցած երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղում, որոնք դարձել են կործանարար հեղեղման պատճառ։ Անձրևների պատճառով ափերից դուրս են եկել Հռենոսի Ար և Մոզել վտակները, ինչպես նաև Զաուեր, Փրյում, Նիմս, Քիլ և Էրֆթ ոչ մեծ գետերը։ Տարերքի հարվածի տակ հիմնականում հայտնվել են Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա և Ռեյնլանդ Փֆալց դաշնային հողերը։