Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 194 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 20-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 227716: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4572 (+3) դեպք, մահվան ևս 1112 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3503 անձ: Ապաքինվել է 218529 անձ: