Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր՝ հուլիսի 20-ին, մերժեց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը, փոխանցում է News.am-ը:
Նշենք, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նրա պաշտպանները դատարանին ասել էին, որ Մանուկյանը դրսևորել է պատշաճ վարքագիծ, և, որ նոր հանցանք կատարելու ռիսկը բացակայում է։
Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։