ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու վերաբերյալ:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը.
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հրամանագրում: