Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդլայնված կազմով պատվիրակության հետ գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, որտեղ հայտարարել է, որ Ադրբեջանը կճանաչի ՀԿԹՀ-ի անկախությունը: Այս մասին հայտնում է Թերթ-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին:
Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Էրդողանն ասել է. «Այս հարցում կասկած չկա: Մենք դա անընդհատ քննարկում ենք եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ»:
Իսկ ՀԿԹՀ նախագահ Էրսին Թաթարը ասել է.«Մենք մեկ ազգ ենք՝ երեք պետություն: Կարծում եմ ՝ ամեն ինչ դրան է գնում»:
Հիշեցնենք, որ այսօր Էրդողանը ելույթ է ունենալու Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանում և, ինչպես ինքն է ասել, հայտարարելու է «լավ լուր»: