Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը ողջունելու է Եվրամիության միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների կատարմանը, հաղորդում է Aysor-ը: