«Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան, այս մասին ասել է դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, հաղորդում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ ԱԺ կգնա նաև դաշինքը գլխավորող ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Մենք հայտարարել էինք, որ եթե թիմը որոշի վերցնել մանդատներն ու գնա խորհրդարան, ապա ԱԺ կգնա նաև պարոն Վանեցյանը», - նշեց Հակոբյանը։
«Պատիվ ունեմ» դաշինքից խորհրդարան է անցնելու 7 թեկնածու։
1. Արթուր Վանեցյան
2. Տարոն Մարգարյան
3. Աննա Մկրտչյան
4. Իշխան Զաքարյան
5. Հայկ Մամիջանյան
6. Թագուհի Թովմասյան
7. Տիգրան Աբրահամյան