Կիպրոսը բողոք է ներկայացրել ՄԱԿ ԱԽ-ին՝ կապված Վարոշայում Անկարայի գործողությունների հետ: Այս մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդեսը, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով Reuters-ին:
Թուրք կիպրացիների առաջնորդը և Թուրքիայի նախագահը հայտարարել են, որ Վարոշայի մի մասը կանցնի քաղաքացիական հսկողության տակ:
Խրիստոդուլիդեսի խոսքով՝ դա ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի ակնհայտ խախտում է և բացասաբար կազդի բանակցությունների վերսկսման վրա: