Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 225 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 22-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 228161: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4575 (+2) դեպք, մահվան ևս 1113 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3797 անձ: Ապաքինվել է 218676 անձ: