ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ իր համար միևնույն է, եթե իրեն համարեն «սատանայի վերամարմնավորում»:
«Ինձ չի հուզում, եթե դուք կմտածեք, որ վերամարմնավորված սատանա եմ»,- ասել է Բայդենն աջակիցների հետ հանդիպմանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Այս մասին նա ասել է՝ խոսելով Կապիտոլիումում հունվարի 6-ի տեղի ունեցած իրադարձությունների մասին: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ չի կարելի համարել, որ այդ ժամանակ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները Վաշինգտոնում կայացած ցույցից հետո գրոհել էին Կապիտոլիումը: