Գերմանիան Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի, եթե Կրեմլը «Հյուսիսային հոսք 2» գազատարը օգտագործի Կիևի վրա ճնշում գործադրելու համար, և Ուկրաինայի `որպես տարանցիկ երկրի կարգավիճակը սպառնալիքի տակ հայտնվի: Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է DW-ն:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա «լավ քայլ» է որակել գազատարի կառուցման վերաբերյալ Գերմանիայի և Միացյալ Նահանգների միջև համաձայնագիրը, որին հասնելու համար երկու կողմերն էլ փոխզիջման են գնացել, և հիշեցրել է Մոսկվայի խոստումներն էներգետիկ ռեսուրսները որպես զենք չօգտագործելու մասին:
Միաժամանակ Անգելա Մերկելն ընդգծել է, որ Բեռլինը պետք է երկխոսություն պահպանի Ռուսաստանի ղեկավարության հետ՝ չնայած Մոսկվայի հետ բազմաթիվ հակասություններին: