Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 221 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 23-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 228382: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4579 (+4) դեպք, մահվան ևս 1113 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3894 անձ: Ապաքինվել է 218796 անձ: