Դեսպան Թրեյսին հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանին՝ քննության առնելով մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ծավալված հակամարտության հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցելու ու նրանց իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Միացյալ Նահանգների ջանքերին։