Ռուսաստանը շահագրգռված է, որ Աֆղանստանում խաղաղություն լինի և հասնելու է դրան։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է vesti.ru-ն:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է ՀԱՊԿ շրջանակներում Կենտրոնական Ասիայի հարևանների հետ գործընկերության մասին։
«Մենք հույս ունենք, որ ոչ մեկի մտքով չի անցնի ստուգել Հավաքական անվտանգության պայմանագրի ամրությունը և փորձել ագրեսիվ գործողություններ սկսել նրա անդամներից որևէ մեկի դեմ»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում:
Լավրովը նաև նշել է, որ Աֆղանստանի կառավարությունը ստեղծված իրավիճակում, որը ստեղծվել է ամերիկացի զինվորականների հեռանալուց հետո, պետք է մտածի ոչ թե իշխանության մնալու, այլ երկրի ապագայի մասին: Մասնավորապես, բանակցություններ սկսել թալիբների («Թալիբան» շարժումն արգելված է ՌԴ-ում) հետ, որոնք որոշ տվյալներով վերահսկում են Աֆղանստանի տարածքի արդեն 70-80 տոկոսը:
«Պետք է մտածես ոչ թե ինքդ քո մասին, այլ երկրի մասին, և դրա համար պետք է որքան հնարավոր է շուտ երկխոսություն սկսենք բոլորի, այդ թվում՝ «Թալիբան»-ի հետ», - շեշտել է ռուս նախարարը: