Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 250 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 24-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 228632: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4584 (+5) դեպք, մահվան ևս 1115 (+2) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 3975 անձ: Ապաքինվել է 218958 անձ: