Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 228910: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4590 (+3) դեպք, մահվան ևս 1115 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4037 անձ: Ապաքինվել է 219168 անձ: