Հայտնի է ՀՀ ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանի օրակարգը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից: Առաջին նստաշրջանում նախատեսվում է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, խորհրդարանը կընտրի ԱԺ նախագահ, նախագահի երեք տեղակալներ: Օրակարգում են նաև ԱԺ մշտական հանձնաժողովների ստեղծման և դրանց նախագահների ընտրության հարցերը: Առաջին նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաև հետևյալ հարցերը՝ կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում, կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: ԱԺ առաջին նստաշրջանը կհրավիրվի օգոստոսի 2-ին: