Իրանի Իսլամական Հանրապետությունում հուլիսի 26-ին բացվել է առաջին նորարարական միջուկային կենտրոնը:
Կենտրոնի ստեղծումը միջուկային արդյունաբերության մեջ նորարարական էկոհամակարգի ձևավորման և իրանցի միջուկային գիտնականների ձեռքբերումների գործնական կիրառման առաջին քայլն էր, գրում են իրանական լրատվամիջոցները, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Խոսքը, մասնավորապես, բժշկության, արդյունաբերության և գյուղատնտեսության մեջ ատոմային տեխնոլոգիաների կիրառման մասին է։