ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի միասնական կոմիտեի պետի տեղակալ, գեներալ Ջոն Հայթենի հայտարարությունը, նահանգներին առաջարկել է «հեռացնել իր փոքր հետքերը» Իրաքից, Լիբիայից, Աֆղանստանից և Սիրիայից: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ Հայթենը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները, տեսնելով Աֆղանստանում և Իրաքում տեղի ունեցող զարգացումները, «չպետք է անտեսի Մերձավոր Արևելքում սպառնալիքները, այլև այլ կերպ պիտի վարվի դրանց հետ՝ թողնելով մի փոքր հետք, որպեսզի մեր «մարմինը» ավելի շատ կենտրոնանա Չինաստանի և Ռուսաստանի սպառնալիքների վրա»:
«Միգուցե, մինչ մարմինը ուղղորդելը, ավելի լավ կլինի վերացնել սեփական «փոքր հետքերը» Իրաքից, Լիբիայից, Սիրիայից, Աֆղանստանից»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում: