Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 27-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 229090: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4597 (+7) դեպք, մահվան ևս 1116 (+1) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4097 անձ: Ապաքինվել է 219280 անձ: