Եվրամիությունը հասել Է իր նպատակին. հուլիսի վերջին կորոնավիրուսի դեմ պատվաստել Է չափահաս բնակչության 70 տոկոսին թեկուզեւ մեկ դեղաչափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հայտարարության մեջ, որը հուլիսի 27-ին տարածվել Է Բրյուսելում: «ԵՄ-ն կատարել Է իր խոստումը: Մեր նպատակն այն Էր, որպեսզի հուլիսին Եվրամիությունում չափահաս բնակչության 70 տոկոսին պաշպանենք պատվաստանյութի թեկուզեւ մեկ դեղաչափով: Այսօր մենք հասել ենք այդ նպատակին»,- ասել Է նա: Դեռ ավելին, նրա խոսքով՝ Եվրամիության չափահաս բնակչության 57 տոկոսն արդեն անցել Է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթացը: «Այս թվերը Եվրոպան դնում են աշարհի առաջատարների շարքը: Բաց թողածը լրացնելու գործընթացը եղավ շատ հաջող, բայց մենք պետք Է շարունակենք ջանքեր գործադրել»,- հավելել Է նա: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել Է, որ «դելտա-շտամը շատ վտանգավոր Է»: «Ուստի ես հորդորում եմ բոլորին, ովքեր հնարավորություն ունեն, պատվաստում անցնել: Սեփական առողջության եւ մյուսների պաշտպանության համար: ԵՄ-ն կշարունակի տրամադրել բավականաչափ ծավալների պատվաստանյութ»,- եզրափակել Է ֆոն դեր Լյայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: