2021 թվականի հունվար-հունիսը նշանավորվեց հերթական ռեկորդով։ Բայց բնավ ոչ Հայաստանի բնակչության կենսամակարդակի գծով։ Ավելի շուտ՝ հակառակը. այս անգամ «մակարդակը» նպաստել է կեցության երկիրը փոխելու քաղաքացիների տրամադրությունների աճին, հայտնում է News.am-ը։
Եվ այսպես, նշված ժամանակաշրջանում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազար բնակիչ, ինչը գրեթե 7,8 հազարով (կամ 1,6 անգամ) գերազանցում է անցած տարվա նույն ցուցանիշը։