Ռուսաստանը և Թուրքիան կարող են պայմանավորվել Ղրիմի կարգավիճակի հարցում, եթե Մոսկվան անկախ պետություն ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ)։ Այս մասին «Լենտա.ռու»-ի հետ զրույցում ասել է Մալթեփեի թուրքական համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա կոչ է արել Ռուսաստանին դառնալ ՀԿԹՀ-ի ճանաչման շարժման առաջատարը, քանի որ միավորման դեպքում Կիպրոսը կարող է մտնել ՆԱՏՕ կազմի մեջ, ինչը չի համապատասխանում Մոսկվայի շահերին։
«Ռուսաստանի համար անհրաժեշտ չէ միանգամից ճանաչել հանրապետությունը. բավական է չխանգարել մյուս երկրներին, որոնք գտնվում են իր ուղեծրում, այդպես վարվել և սկսել ուղղակի առևտուր Հյուսիսային Կիպրոսի հետ», - նշել է Ունալը: