«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր ընտրված Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կհրավիրվի ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը։ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ԱԺ-ում ունի 7 պատգամավոր։