Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 280 նոր դեպք: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հայաստանում հուլիսի 28-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 229370: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 4597 (+0) դեպք, մահվան ևս 1116 (+0) դեպք այլ պատճառներով:
Այս պահին բուժվում է 4278 անձ: Ապաքինվել է 219379 անձ: