Բաքվում հուլիսի 28-ին շարունակվել է հայ գերիներ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի շինծու գործով դատավարությունը, որոնց Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, մեղադրողը հայ ռազմագերիների համար պահանջել է 16 տարվա ազատազրկում: Նիստը շարունակվում է:
Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձ, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը: