Ժնևում մեկնարկել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական կայունության շուրջ բանակցությունները: կողմերը քննարկում են ռազմավարական կայունության վերաբերյալ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Քննարկումը տեղի է ունենում փակ դռների հետևում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին մասնակցում է պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ պատվիրակությունները քննարկելու են ռազմավարական կայունության պահպանման և ամրապնդման, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման հեռանկարները: